Ռուսաստանում վերջին ամիսներին ահաբեկչական հանցագործողությունների թիվն աճել է ավելի քան 30%-ով
Ռուսաստանում տարեսկզբից մինչ այժմ ահաբեկչական հանցագործությունների թիվն աճել է 33%-ով, ծայրահեղական գործողություններինը` շուրջ 40%-ով, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով ՌԴ ՆԳՆ հրապարակած վիճակագրական տվյալներին:
«Հունվար-հոկտեմբեր ամսիներին ահաբեկչական բնույթի 1990 հանցագործություն է կատարվել, ևս 708 հանցագործություն եղել է ծայրահեղական բնույթի: Հասարակական վայրերում արձանագրվել է 525 100 հանցագործություն, ինչը 10.2%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- նշված է հաղորդագրությունում: