Ընթանում է Երևանի ավագանու նիստը. Արսեն Կարապետյանը դրել է մանդատը, Իզաբելա Աբգարյանը դուրս է եկել «Իմ քայլից» (Տեսանյութ. ուղիղ)
Երևանի ավագանին այսօր՝ նոյեմբերի 24-ին իր հերթական նիստն է հրավիրել: Այն վարում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քանի որ քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով:
Նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ. Ավագանու անդամները հարգեցին պատերազմում զոհվածների հիշտակը:
Փոխքաղաքապետը նշեց, որ ավգանու «Իմ քայլը» խմբակցությունից Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին: Բացի այդ, «Իմ քայլից» Իզաբելա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցությունից դուրս գալու մասին, բայց նա մնում էավագանու անդամ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ տեղեկացրեց, որ իրենք գրությամբ դիմել են քաղաքապետին, որով հրաժարվում են Քաղաքաշինության եւ հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի իրենց հաստիքից:
Փոխքաղաքապետը նշեց, որ Երեւանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 11 հարց:
Օրակարգում ներառված են Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին, մի շարք հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին հարցեր և այլ հարցեր։