Որդեկորուս ծնողներին հայհոյելը տականքություն է, մի արեք դա. Սա վերջանա, ձեզնով ենք զբաղվելու. անհայտ կորածի հարազատ

Ինչպես արդեն նշել էինք, այսօր առավոտից անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ձայն էին բարձրացնում:
«Մենք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ասացինք, որ կան սպաներ, որ իրոք հանցագործ են, էդ մարդկանց պատասխանատվության երբ եք կանչելու»: Այս մասին վերը նշված ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը:
«Նախարարն ասաց՝ անհոգ եղեք, այդ ամենը իմ վերահսկողության տակ է: Ես էլ ասել եմ, որ հուսով եմ, որ այդ պատիժը կկրեն սկսած ամենավերին օղակներից, ոչ թե ներքեւի օղակից 1-2 կապիտան, ավագ լեյտենանտ դատեն, իսկ վերեւիները ազատվեն: Մարդ կա, անունը դեռ չեմ ասի, այդ հարցը դեռ կբարձրացնենք, գիտենք, որ ինքը շատ մեծ սխալ է արել, բայց էսօր լսում ենք, որ պարգեւատրվել է»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցը նաեւ անդրադարձավ ֆեյսբուքյան գրառումներին՝ նշելով. «Ժողովուրդ ուշքի եկեք, ովքեր այդ վիդեոների տակ այդ լկտի քոմենթները գրում է, ես ձեզ ուղղակի ասում եմ՝ մի արեք դա: Որդեկորուս ծնողներին հայհոյելը տականքություն է: Այս հարցը ունենալու է իր վերջը եւ դրանից հետո զբաղվելու ենք ձեզնով ու շատ խիստ ենք զբաղվելու: Եթե այդքանը չեք հասկանում, եթե ուղեղ չունեք, որ մի հատ կարդաք կամ լսեք, թե մենք ինչ ենք պահանջում, եթե դուք էդ պահանջը չեք հասկանում, մի էլ գրեք այդպիսի բաներ: Չի կարելի երեխա կորցրած մորը վիրավորել»:
Թեմայով՝
Դավիթ Տոնոյանն իր սեւ գործն արեց, ռադը քաշեց ու գնաց. անհետ կորած զինվորի հարազատ