Այդ երեխաներին 2-3 օր առաջ են գերության վերցրել Ջեբրայիլի, Հադրութի տարածքից. անհետ կորած զինծառայողի հարազատ (Տեսանյութ)
Այս նկարները, որ ձեզ հեռախոսով ցույց տվեցին, այդ երեխաներին ընդամենը 2-3 օր առաջ են գերության վերցրել Ջեբրայիլի, Հադրութի տարածքից։ Այս մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը։
«Պաշտպանության նախարարից խնդրեցինք, պահանջներ ներկայացրինք, ասացինք՝ թող երեխաներին բերեն այս կողմ։ Նախարարը երեք անգամ խոստացել է ու չի արել։ Այդ երեխաները մի ամիս թաքնվել են, հույսով, որ իրենց օգնություն կգա»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Թեմայով՝
Դավիթ Տոնոյանն իր սեւ գործն արեց, ռադը քաշեց ու գնաց. անհետ կորած զինվորի հարազատ