Փաշինյանը կառչած է իր աթոռից․ նա պատրաստ է զոհաբերել իր շրջապատից բոլորին, միայն թե մնա. Գեղամ Մանուկյան
Ինչպես արդեն նշել էինք, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը այսօր անժամկետ հացադուլ է հայտարարել:
Արդեն մեկ ժամից ավել է՝ ինչ մեր ընկերներից Գարիկ Ավետիսյանը հացադուլ է հայտարարել, ես միանում են նրան եւ անժամկետ հացադուլ եմ հայտարարում։ Այս մասին Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է նա։
«Անցնող տասնօրյակի ընթացքում քաղաքական պայաքարի բազում փորձեր եղան, որին մասնակից եղա նաեւ ես։ Այն պահանջները, որը ներկայցվում էր հասարակության, քաղաքական ուժերի, գիտական շրջանակներից, այդ թվում ԵՊՀ-ի շարքային մարդկանց կողմից՝ հստակ է։ Վարչապետը՝ միայնակ, առանց խորհրդակցելու որեւէ մեկի հետ՝ սկսած բանակից մինչեւ Կառավարություն, քաղաքակն ուժերի՝ ստորագրել է կապիտուլյացիոն մի հայտարարություն, որն իր ապաշնորհ գործունեությամբ երկուսուկես տարվա ընթացքում փլուզել է մեր արտաքին դիվանագիտական հարաբերությունները ռազմավարական դաշնակցի, ինչպես նաեւ այլ երկրների հետ»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Նա շարունակեց, որ վարչապետը հնարավորություն է ունեցել պատերազմի տարբեր փուլերում շատ ավելի լավ պայմաններով զինադադար կնքել, սակայն իր փրկության համար այդ քայլին չի գնացել։
«Մեր հայրենիքի մեծագույն մասը մեկ ստորագրությամբ հանձնեց թշնամում, նա օր առաջ պետք է գնա»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ նա չի կարող որեւէ դիվանագիտական գործունություն ծավալել, հատկապես՝ արցախյան հարցում, բանակցային պրոցեսում։
«Ցավոք, անցնող տասը օրերին պարզ դարձավ, որ նա շարունակում է կառչած մնալ իր աթոռից, նա շարունակում է ամեն ինչ անել, որ վարչապետական աթոռը պահպանի, նա պատրաստ է զոհաբերել իր շրջապատից բոլորին, միայն թե մնա Կառավարության շենքում»,-ընդգծեց Գեղամ Մանուկյանը։
ՀՅԴ անդամը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կողմ են նաեւ հենց իշխանության կազմում։
«Առանց խտրության բոլորը համաձայն են, այդ թվում՝ իշխանական խմբակցության պատգամավորներ, որոնք էկրանից այն կողմ՝ անձնական շփումներում ասում են՝ այո, նա պետք է հեռանա, բայց սա պետք է դառնա համահայկական, համահայաստանյան պահանջ, նա օր առաջ պետք է հեռանա»,- նկատեց Գեղամ Մանուկյանը։
Հացադուլ հայտարարելը Գեղամ Մանուկյանի վերջին միջոցն է, որին կարող է ինքը դիմել եւ պահանջել վարչապետի հրաժարականը։ Նա հացադուլը կանցկացնի Կառավարության շենքի մոտ:
Հարցին, թե հանրահավաքները շարունակվելու՞ են, Գեղամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ այո։
Նշենք, որ Գեղամ Մանուկյանին ոստիկանները չթույլատրեցին Կառավարության շենքի աստիճաններին նստել :
Փաշինյանի համար մարդկային կյանքը զրո է․ Ավետիք Իշխանյանը Գեղամ Մանուկյանին հորդորել է հացադուլ չանել