«Տղայիս անկողնուց տաքության մեջ հանեցին, տարան». անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան (Տեսանյութ)
Անհետ կորած զինծառայողների ծնողները շարունակում են Պաշտպանության նախարարության շենքի մոտ պահանջել պաշտպանության նախարարի հետ հանդիպում և աշխատանքներ տանել իրենց որդիներին գտնելու ուղղությամբ: Նշենք, որ ժամը 16:30-ին նրանց խոստացել են պատասխանել, թե ինչ գործողություններ են նախատեսում անել:
«Իմ երեխուն տաքության մեջ պավեստկեն տվին, ես գնացի ներկայացա վաենկոմատ, ասացի` կլավանա՝ կգնա, կանչեցին ռազմական ոստիկանություն, եկան անկողնուց տաքության մեջ հանեցին, տարան. այսօր ես պահանջելու եմ մինչև վերջ, կդառնամ տեռորիստ: Իմ երեխու ցավը մենակ ես եմ քաշում»:
«Վերջին անգամ հոկտեմբերի 15-ին է զանգել տղաս, 45 օր ամեն օր գալիս ենք, գոնե մեկը դուրս գա, մի բան ասի մեզ, ոչ մեկ ոչ մի բան չի անում»:
«40 օրից ավելի ախպերս չկա, ասում են վիրավոր է», «էդ մի տղան ունեմ, տվեք Հայաստանից գնամ, չեմ էլ ուզում էլ էստեղ ապրեմ»,-նշում էին անհետ կորած զինվորների հարազատները: