G20-ի առաջնորդները խոստացել են COVID-19-ից հետո կառուցել հավասարակշռված դարաշրջան
G20-ի առաջնորդները տեսաժողովի ձևաչափով գագաթնաժողովի ավարտից հետո վավերացրել են հռչակագիր:
Փաստաթուղթը խոստանում է կառուցել ուժեղ և հավասարակշռված դարաշրջան կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո:
G20-ի առաջնորդները նաև խոստացան շարունակել աջակցել զարգացող երկրներին համավարակի հետևանքների ազդեցության ֆոնին և արդարացիորեն բաշխել COVID-19- ի դեմ պատվաստանյութերը: