Գվատեմալայում ցուցարարները հրկիզել են երկրի խորհրդարանի շենքը
Գվատեմալայում բողոքի ցույցեր են սկսվել ընդդեմ նոր պետական բյուջեի ընդունման, անկարգությունների մասնակիցները նախօրեին հրկիզել են խորհրդարանի շենքը: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը:
Բողոքի ակցիան ուղղված է պետության ղեկավար Ալեխանդրո Ջամաթեի և նրա 2021 թվականի սկանդալային ռեկորդային բյուջեի դեմ, որը կազմում է գրեթե 12,8 միլիարդ դոլար: Սա մոտ մեկ քառորդով ավելին է, քան այս տարվա բյուջեն:
Միևնույն ժամանակ, գումարի մեծ մասը գնում է մասնավոր ընկերությունների կողմից ղեկավարվող ենթակառուցվածքներին, ոչ թե պայքարելու Գվատեմալայում համատարած աղքատության դեմ պայքարին:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Գվատեմալայում ապրող 17 միլիոն մարդկանց 59%-ն ապրում է աղքատության մեջ, մինչև 5 տարեկան երեխաների մոտ կեսը թերսնված է:
Բողոքի ակցիան ուղղվել է դեպի խորհրդարան, որտեղ պատգամավորների մեծ մասը Ջամատեի կուսակցությունից են: Ոստիկանության հետ բախումներից հետո կրակ է բռնկվել խորհրդարանի շենքի ներսում: Մի քանի մարդ հոսպիտալացվել է ծխից թունավորվելու պատճառով:
Ցուցարարներին աջակցում է Գվատեմալայի փոխնախագահ Գիլերմո Կաստիլյոն, ով նախօրեին խնդրել է պետության ղեկավարին հեռանալ իր հետ միասին`«հանուն երկրի բարօրության»: