Թրամփը մեղադրել է դեղագործական ընկերություններին ընտրությունների ժամանակ իր դեմ դավադրության մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոշոր դեղագործական եւ տեխնոլոգիական ընկերությունները, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցները կարողացել են հասնել ընտրություններում իր պարտությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:
«Խոշոր դեղագործական ընկերությունները տարածել են իմ դեմ միլիոնավոր դոլարներ արժողությամբ բացասական գովազդ քարոզարշավի ընթացքում, որը ես, ի դեպ, հաղթել եմ: Սակայն գիտեք՝ մենք դա կպարզենք: Շուրջ 74 միլիոն ձայն: Մեզ դեմ էին խոշոր դեղագործական ընկերությունները: ԶԼՄ-ներն էին մեզ դեմ: Նաեւ տեխնոլոգիական ընկերությունները»,-հայտարարել է Թրամփը:
Նա նաեւ մեղադրել է Pfizer դեղորայքի խոշորագույն արտադրողին նրա կողմից գերմանական BioNTech-ի հետ համատեղ ստեղծված պատվաստանյութի հաջողության մասին հայտարարությունը միտումնավոր հետաձգելու մեջ, որպեսզի կրճատի երկրի գործող ղեկավարի հաղթելու շանսերը: