Ռուսաստանում կորոնավիրուսի նոր հակառեկորդ է գրանցվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակումների նոր դեպքերի օրական աճը կազմել է 24 822՝ 85 շրջաններում: Դա նոր հակառեկորդ է: Այս մասին վկայում են օպերատիվ շտաբի տվյալները, հաղորդում է Ինտերֆաքսը:
Հակառեկորդներ են սահմանվել նաեւ մահացության դեպքերի եւ դուրսգրվածների թվով: Մահացել է 467 պացիենտ, ապաքինվել 26 021-ը:
Մոսկվայում եւս նոր հակառեկորդ է գրանցվել. կորոնավիրուս է ախտորոշվել 7 168 մարդու մոտ: ԹԱՕ սարքերին միացված է 419 մարդ: Մեկ օրում մահացել է 74 պացիենտ, ապաքինվել ռեկորդային թվով պացիենտ՝ 6080: Քաղաքում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 547 138:
Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 մլն 064 հազար 748 դեպք, մահացել է 35 778 մարդ եւ դուրս գրվել 1 մլն 577 հազար 435 մարդ: Ապաքինվել է 451 535 մարդ: