Ռուսաստանը Հայաստանի հետ կապող Ռազմավիրական ճանապարհին կուտակվել է 690 բեռնատար
Արդեն 690 բեռնատար է սպասում Ռազմավիրական ճանապարհի բացմանը, որը փակվել է չորեքշաբթի երեկոյան եղանակային վատ պայմանների պատճառով, հաղորդում է Ինտերֆաքս-ը՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայությանը:
Վարորդների համար գործում է ջեռուցվող կետ:
Ռազմավիրական ճանապարհի երթեւեկությունը փակվել է չորեքշաբթի, Մոսկվայի ժամանակով՝ 23:00-ից, բոլոր տրանսպորտային միջոցների համար եղանակային պայմանների վատթարացման պատճառով:
Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը կապում է Ռուսաստանը ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Հայաստանի հետ: