«Իջևանի ցույցերին Փաշինյանը զանգեց ինձ ու Օսիպյանին, ասաց՝ ուզում եմ տեսնել արյան գետեր». Վանեցյան (Տեսանյութ)
Ինչպես քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, թեև վատ եղանակային պայմաններին, Ազատության Հրապարակում հանրահավաք էր:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հանրահավաքի ժամանակ ներկայացրեց Իջևանում 2019-ի հուլիսին տեղի ունեցած բողոքի ակցիաներից մանրամասներ:
«Ես այն ժամանակ Իջևանում էի մի շատ պարզ պատճառով. Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ մարդկանց զանգված դուրս է եկել փողոց և բողոքում է, ընկավ հերթական հիստերիկ նոպայի մեջ, զանգահարեց ինձ և իմ ընկերոջը՝ Վալերի Օսիպյանին և ասաց՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»,- ասաց Վանեցյանը:
Նա հանրահավաքից հետո լրագրողների հարցերին պատասխանելով մանրամասնեց Իջևանի դեպքը և լրագրողների հարցին, արդյոք իր խոսքերին ապացույցներ կան, ասաց, որ Վալերի Օսիպյանը ևս կարող է վկայել, որ եղել է նման խոսակցություն:
«Ես եղել եմ Նիկոլի կողքին, տեսել եմ, որ երկիրը քանդվում է, ասել եմ՝ կա՛նգ առ, ու դուրս եմ եկել»,- լրագրողների հետ խոսելիս ասաց Վանեցյանը: