Փաշինյանը չի սիրում մեր ժողովրդին. Նա ինձ ասում էր՝ ես ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին. Արթուր Վանեցյան. Հանրահավաք Ազատության Հրապարակում (Տեսանյութ)
Ազատության հրապարակում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը: Նշենք, որ Երևանում անձրև է տեղում։
Նախորդ հանրահավաքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին: Իսկ վերջին 2 օրերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները Երեւանում տարբեր փողոցներ են փակել: Ոստիկանությունը փողոց փակողներին զանգվածաբեր բերման էր ենթարկում:
Նշենք, որ ընդդիմադիր 17 կուսակցությունները պատրաստել են ճանապարհային քարտեզ, ըստ որի, վարչապետի հեռացումից հետո խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի, ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձեւավորվի ազգային համաձայնության ժամանակավոր Կառավարություն, որն էլ կլուծի երեք խնդիր:
Այդ խնդիրներն են. «Հնարավորինս վերատեսչության ենթարկել զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները եւ նվազագույնի հարցնել մեր կորուստները։ Երկրորդ՝ արտահերթ քայլեր ձեռնարկի պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ։ Եվ երրորդ՝ սեղմ ժամկետներում կազմակերպել ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությանը եւ կձեւավորի նոր իշխանություն»,-ասել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից: