Վիսկոնսինում առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով 8 մարդ է վիրավորվել
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ուովատոսա քաղաքում տղամարդը կրակ է բացել առեւտրի կենտրոնում, տուժել է 8 մարդ: Այս մասին ասվում է տեղի ոստիկանության թվիթթերյան հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բոլոր տուժածներին հոսպիտալացրել են: Նրանց թվում կա 7 մեծահասակ եւ 1 դեռահաս:
Հրաձիգի ինքնությունը դեռ չի հաստատվել: Մինչ ոստիկանների ժամանումը նա լքել է դեպքի վայրը: Իշխանությունները փնտրում են նրան: