Ամերիկացի ամուսնական զույգը նոր տուն տեղափոխվելուց հետո հնագույն ոսկե եւ արծաթե մետաղադրամներ է գտել
Հարավային Կառոլինայում ամուսնական զույգը նոր տուն տեղափոխվելուց հետո 25 000 դոլարի չափով հնագույն ոսկե եւ արծաթե մետաղադրամներ է գտել: Նրանք մետաղադրամները վերադարձրել են տան նախկին սեփականատիրոջը:
«Ես պարզապես մտածում էի, որ դրանքը իմը չեն: Հավանաբար, դա ընտանեկան հիշատակ է, այդ պատճառով ես վերադարձրեցի դրանք»,-CNN-ին ասել է Ջեյմս Մանֆորդը, ով մետաղադրամների լուսանկարներն ուղարկել է տունը վաճառողին:
Ջեյմսը պահարանի դարակներում հայտնաբերել է մի ամբողջ հավաքածու: Երկու դարակներում գտնվել են 46 ոսկե 5 դոլարանոց մետաղադրամներ եւ 18 արծաթե մետաղադրամներ, որոնք պատրաստվել են 1800-ական թվականներին:
Տան նախկին սեփականատերը հայտնել է, որ դրանք արժեցել են գրեթե 25 000 դոլար: Հավաքածուի մյուս մասը պահվել է սեյֆում: