Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո...

Քաղաքացիների դեմ ուժի գործադրմանը ներգրավվում են խմբակներ, որոնց ոստիկան լինելը խիստ վիճելի է. Սիրանուշ Սահակյան

Արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում ոչ դեմոկրատ իշխանության ձեռքերը երկարում են, ուստի այդ ռեժիմները ոչ թե նպաստում են ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների խնդիրների լուծմանը, մարդկանց հուզող խնդիրների լուծմանը, այլ ընդամենը ամրապնդում են իշխանությունը ձախողած եւ թուլության տարրեր ցուցադրող շահերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին, ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելուն եւ երկրում հայտարարված ռազմական դրության իրավական խնդիրներին։

Փաստաբանի կարծիքով՝ այդ առնչությամբ կան մի քանի մակարդակի իրավական խնդիրներ.

«Նախ, ռազմական դրության հայտարարումը եւ այդ դրության շրջանակներում հավաքների ազատության բացարձակ արգելքը կոպտորեն խախտում է ոչ միայն ՀՀ սահմանադրությունը, այլ նաեւ Մարդու միջազգային իրավունքների վերաբերյալ համաձայնագրերը։ Իհարկե, ռազմական դրությունը կարող է արդարացնել որոշակի սահմանափակումների կիրառում, բայց դա պետք է թելադրված լինի հանգամանքներով եւ պետությունն է կրում հատուկ հանգամանքների առկայությունը հիմնավորելու պարտականությունը։ Հիմա մենք ունենք վիճակ, երբ ռազմական դրության հայտարարումը եւ հավաքների ազատության արգելքը բացարձակ են եղել։ Դրանք, ըստ էության, զրկել են հավաքների ազատության իրավունքից, այլ ոչ թե սահմանափակել»։

Ըստ Սահակյանի՝ իրավական մյուս խնդիրն այն է, որ եթե պատերազմն ավարտվել է կապիտուլացիոն պայմանագրով, ապա որեւէ անհրաժեշտություն չկա ռազմական դրությունը պահպանելու. «Առհասարակ ռազմական դրության հայտարարումն ինքնանպատակ չէ, դրանով երաշխավորվում են այն արժեքների պաշտպանությունը, որոնք պետք է հանգեցնեն պատերազմում հաղթանակի։ Մենք տեսանք, որ պարտություն արձանագրվեց, եւ ես դա չեմ վերագրում զինված ուժերին, խնդիրները առավելապես գտնվում են այլ տիրույթում, եթե արդեն կա կապիտուլյացիայի պայմանագիր՝ հատուկ գործոններով պատերազմի հաղթանակը ապահովելու գործոններ գոյություն չունեն։ Եթե պատերազմն ավարտվել է կապիտուլացիոն պայմանագրով, որեւէ անհրաժեշտություն չկա ռազմական դրությունը պահպանելու եւ դրանով պայմանավորված իրավունքները սահմանափակելու»։

Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ քաղաքացիներն անգամ ռազմական դրության ժամանակ միջազգային ստանդարտներով իրենց խոսքն ու դժգոհությունն արտահայտելու իրավունք ունեն. «Եւ դրա լավագույն ձեւը նաեւ հավաքներ իրականացնելն է կամ ձայնը բարձրացնելու այլ ճանապարհներ ընտրելը։ Գոյություն ունի մեկ բանաձեւ. «Որքան գոյություն ունի հասարակությանը հուզող խնդիրը, այնքան մեծ է պետության՝ հանդուրժելու պարտականությունը»։ Հայաստանի անկախության ընթացքում չի գտնվել որեւէ այլ հարց, որն ունենա նույնքան կենսականություն, նույնքան հանրային հնչեղություն, որքան Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը։ Իհարկե Հայաստանում եղել են տարաբնույթ խնդիրներ՝ սկսած որոշակի սակագներ սահմանելու քաղաքականությունից մինչեւ ընտրությունների արդյունքներ վիճարկելը, բայց այդ բոլոր հարցերը տարածքային զիջումների եւ հայերի գոյության, անվտանգության համեմատությամբ շատ փոքրարժեք են։ Եւ եթե այդ հարցերում հանդուրժվել է հավաքների ազատության իրավունքը, այդ համատեքստում միջազգային կառույցները Հայաստանի իշխանություններին բազմիցս կոչ է արել ցուցաբերել հանդուրժողականություն, հասկանալի է, որ շատ լուրջ հանդուրժողականություն պետք է դրսեւորի այն իշխանությունը, որի սխալ գործողությունների հետեւանքով վտանգված է մեր անվտանգությունը, եւ այդ հանդուրժողականությունը պետք է լինի այնքան տեւական, որքան տեւական է հավաքների խաղաղ բնույթը։ Այս դեպքում մենք տեսնում ենք, որ պետությունը զրո հանդուրժողականություն է ցուցաբերում գերկարեւոր խնդրի առնչությամբ, անհամաչափություն գոյություն ունի»։

Փաստաբան Սահակյանը հույս հայտնեց, որ միջազգային կառույցները հավատարիմ կլինեն իրենց իսկ հռչակած ստանդարտներին եւ ի ցույց կդնեն հայ հասարակությանը, որ ոչ թե գործել են աշխարհաքաղաքական շահերով, այլ մարդու իրավունքների եւ ազատության նկատառումներով։

Նա շեշտեց, որ պետությունը, ըստ էության, խաղաղ հավաքներ կամ բողոքի ակցիա իրականացնողների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառում. «Այդ կադրերն ուղղակի ի ցույց են դնում, որ միաժամանակ մեկ տասնյակից ավել մարդիկ մոտենում եւ ուժ են գործադրում մեկ քաղաքացու նկատմամբ։ Համաչափությունը որեւէ ձեւով գնահատված չէ, տպավորություն եմ ստանում, որ ոստիկանության աշխատակիցները երբեւիցե վերապատրաստում չեն ստացել, թե ինչ է ուժը եւ ինչպես պետք է կիրառել խաղաղ բնակիչների նկատմամբ։ Կարծես թե այն հսկայական գումարները, որ ԵԱՀԿ-ն եւ միջազգային կառույցները վատնել են ՀՀ-ում, որպեսզի ապահովեն ոստիկանության կարողությունները եւ ժողովրդավարացումը, ուղղակի զրոյացվել են»։

Սահակյանի խոսքով՝ այդ ուժի գործադրմանը ներգրավվում են նաեւ խմբակներ, որոնց՝ ոստիկանության պատկանելու հանգամանքը խիստ վիճելի է.

«Ընդհանրապես պետության անունից ուժ գործադրող անձինք պարտականություն ունեն կրելու օրենքով սահմանված համազգեստ, պարտականություն ունեն ներկայանալու եւ որոշակի նախազգուշական աշխատանք կատարելուց հետո նոր դիմել ուժի գործադրմանը։ Այս դեպքում մենք գործ ունենք անհայտ ծագման խմբավորումների հետ, որոնց համազգեստի վրա անհասկանալի է, թե ինչ է գրված, միգուցե դրանք բռնություն քարոզող իմաստ ունեն, ինքս չինարենի չեմ տիրապետում, դրա պարզաբանողը պետք է լինի պետությունը, բայց անթույլատրելի է պետության՝ ուժ գործադրելու կարեւոր ֆունկցիայի իրականացմանը ներգրավել անհայտ ծագման անձանց, ովքեր չեն պահպանում օրենքով նախատեսված պայմանները։ Եթե պետությունը ցանկանում է դրանով ազատել իրեն պատասխանատվությունից, դա չի գործելու, որովհետեւ պետության հանդուրժողականությունը, չմիջամտելը եւ այդ անձանց պատասխանատվության չենթարկելը վկայում է պետության մասնակցության եւ մեղսակցության մասին։ Միջազգայնորեն գործելու է Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը, բայց այս հանգամանքները չեն կարող ուշադրության կենտրոնում չլինել, կարծում եմ՝ պետք է այս հարցը հրապարակային պարզաբանվի, թե ովքեր են այդ անձինք, ինչու են խախտում օրենքի պահանջները եւ ինչ միջոցներ է պետությունը ձեռնարկում անհամաչափ ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ»։

Փաստաբանը նշեց, որ կապիտուլյացիայի պայմանագրի կնքումից հետո, անհարկի ռազմական դրություն պահելն էական վնաս է հասցնում քաղաքացիների եւ պետության շահերին, ինչպես նաեւ պարունակում է քրեական հանցագործության տարրեր.

«Արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում ոչ դեմոկրատ իշխանության ձեռքերը երկարում են, ուստի այդ ռեժիմները ոչ թե նպաստում են ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների խնդիրների լուծմանը, մարդկանց հուզող խնդիրների լուծմանը, այլ ընդամենրը ամրապնդում են իշխանությունը ձախողած եւ թուլության տարրեր ցուցադրող իշխանության շահերը։ Եւ այս տրամաբանության մեջ եմ տեսնում, ռազմական դրության հայտարարման հիմքերը շատ վիճելի են ՀՀ-ում, դրանք առհասարակ բացակայում են կապիտուլյացիայի պայմանագրի կնքումից հետո, անհարկի ռազմական դրությունը պահելը էական վնաս է հասցնում քաղաքացիների շահերի, պետության շահերին, բիզնեսին, եւ իրենց մեջ պարունակում են նաեւ քրեական հանցագործության տարրեր։ Իմ պատկերացմամբ դա ընդամենը ուժեղացնում է այն գործիքակազմը, որով պետք է ճնշվեն մարդու իրավունքները եւ լռեցվի ազատ խոսքը, որը այս պահին չի բխում իշխանության շահերից»։

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է Սահմանադրական դատարանում վիճարկել երկրում հայտարարված ռազմական դրության վերաբերյալ Կառավարության որոշումը՝ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ նման իրավական գործընթացները ժամանակատար են. «Մինչդեռ արագ արձագանքնման գործընթացներ պետք է լինեն եւ նշեմ, որ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը իրավական տեսանկյունից ավելի ցածր ուժ ունի քան Սահմանադրությունը։ Սահմանադրությամբ նախատեսված որոշ իրավունքներ անմիջական գործող են եւ եթե կառավարության որոշումը հակասում է անմիջական գործող մարդու համընդհանուր իրավունքներին, ապա պետք է կիրառվեն անմիջականորեն մարդու իրավունքները։ Այստեղ, իհարկե, վիճարկելու հնարավորություններ կան, բայց իրավակիրառողները պարտավոր են առաջնորդվել առավել բարձր նշանակություն ունեցող իրավական ակտերով»։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այն քաղաքացիները, որոնց իրավունքները հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանափակվել են, կարող են միջազգային ատյաններում վկայակոչել իրավունքի խախտում եւ քննարկման առարկա դարձնել ռազմական դրություն հայտարարելու որոշման ոչ իրավաչափությունը. «Դրանք իրենց հետ բերելու են այլ հետեւանքներ՝ նման որոշում կայացրած եւ դրանում մասնակցություն ունեցած պաշտոնատար անձանց համար։ Մենք այլ դրվագներով տեսել եք նման խնդիրներ եւ կարծում եմ՝ ապագայում անխուսափելի են նրան զարգացումները»։

դիտվել է 252 անգամ
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ... Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի ս... 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակ... ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է... Երևանի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժա... Մարմնամարզության Եվրոպայի առաջնություն. Հայաս... Գարնանային ծառատունկի նախապատրաստական աշխատան... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվ... «Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետո... Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյ... Սուրեն Պապիկյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկ... Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտու... Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տն... Մոսկվան սպասում է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյա... Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան... Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք ... ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկա... Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյ... Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվ... Պետք է լուծենք տարերքի դեմ պայքարի բավարար ար... Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարուն... ԱՄՆ-ի զինվորականները խոցել են Եմենի հութիների... ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների... Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահմա... Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառութ... Քաղաքացիները փակել են Արամ Խաչատրյան փողոցը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է... Բլինքենը ժամանել է Պեկին Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը,... Հայաստանի ղեկավարությունը շարունակում է անհիմ... Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է ան... ՆԳՆ-ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոց... Երևանում կայացել է կիոկուշին կարատեի միջազգայ... Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանի... Երևանի Չարեց փողոցից բերման են ենթրակվել Էդգա... ՀՀ քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհ... Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրությո...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan