Պուտինն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին. «Փչացրածը փչացնել հնարավոր չէ»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ՌԴ եւ ԱՄՆ միջեւ հարաբերությունների մասին, հայտարարել է, որ փչացրած հարաբերությունները փչացնել հնարավոր չէ:
«Փչացրած հարաբերություններն այլեւս փչացնել հնարավոր չէ: Դրանք արդեն փչացրած են»,-ասել է Պուտինը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով հարցին՝ չի՞ փչացնի արդյոք Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: