Մեկ օրվա ընթացքում Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 1900 փախստական
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներով ավտոբուսների եւ անձնական ավտոտրանսպորտի հերթական շարասյունը Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ: Ավելի քան 1900 մարդ է տուն վերադարձել մեկ օրվա ընթացքում, ուրբաթ հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«23 ավտոբուս եւ 250 անձնական ավտոմեքենա է ուղեւորվել Երեւանից դեպի Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հրապարակ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի պարեկային ծառայության եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ: Շփման գծի ուղղությամբ ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները: Մեկ օրվա ընթացքում իրենց տուն է վերադարձել 1900 մարդ»,-ասել են նախարարությունից: