Ղարաբաղում Թուրքիայի հետ համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարիտն են մոտենում․ Սերգեյ Շոյգու
Ռուսաստանն ու Թուրքիան ավարտին են հասցնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման հարցով համատեղ մոնիթորինգային կենտրոնի տեղակայման վայրի համաձայնեցումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ադրբեջանի տարածքում մարտական գործողությունների դադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագրի իրականացման շրջանակներում ավարտվում է կենտրոնի տեղակայման վայրի և կատարելիք հանձնարարությունների հարցի համաձայնեցումը թուրքական կողմի հետ»,- ասել է Շոյգուն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին խորհրդակցության ժամանակ, որն անցկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվե