Դավաճանի կողմից պաշտոնի նշանակվելու համաձայնություն տված ցանկացած անձ հավասարապես Արցախ, Շուշի հանձնող է, Վազգենի արձան պղծող․ Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնի նշանակվելու առաջարկությունն ընդունած ցանկացած անձ հավասարապես Արցախ հանձնող է։
Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Ամոթալի կապիտուլյացիայից հետո գերագույն գլխավոր դավաճանի կողմից պաշտոնի նշանակվելու համաձայնություն տված ցանկացած անձ հավասարապես Արցախ հանձնող է, Շուշի հանձնող ու Վազգենի արձան պղծող։ Ես այդպես եմ կարծում։
Ազգային արժանապատվությունը մի փոքր վերականգնելու մեր միակ շանսը գերագույն գլխավոր դավաճանի հեռացումն է»։