Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել. Լրատվամիջոցները հայտնում են նրան փոխարինողի մասին
ՀՀ պաշտպանությանն նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել, «Արմենպրես»-ը հաստատում է ավելի վաղ լրատվամիջոցների տարածած այս լուրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցները նաև նշում են, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:
Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար է նշանակվել 2018 թվականի մայիսի 11-ին: Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:
Վաղարշակ Հարությունյանը պաշտպանության նախարարի պաշտոն է զբաղեցրել 1999-2000 թվականներին: