Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա
Գերմանիայում` Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային շրջանի Օբերհաուզեն քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է բնակիչների վրա, ТАСС-ի փոխանցմամբ`հայտնում է Westdeutsche Allgemeine Zeitun պարբերականը:
Հաղորդվում է, որ տղամարդը ձերբալվել է, գործողության ընթացքում նա վիրավորում է ստացել, այլ տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:
Եվրոպական մի շարք քաղաքներում վերջին ամիսներին հարձակման բազմաթիվ դեպքեր են գրանցվել, վերջին խոշոր միջադեպը նոյեմբերի 2-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ահաբեկչությունն էր, երբ զինված անձը փողոցում կրակահերթեր էր արձակել անցորդների ուղղությամբ, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել էր, 22-ը` վիրավորվել: