Ավստրալական հատուկ ջոկատայինների SAS ստորաբաժանման զինծառայողները Աֆղանստանում պատերազմի ընթացքում ապօրինաբար 39 մարդու են սպանել
Ավստրալիայի զինված ուժերի կողմից հետաքննությունը ապացույցներ է գտել այն մասին, որ ավստրալական հատուկ ջոկատայինների SAS ստորաբաժանման զինծառայողները Աֆղանստանում պատերազմի ընթացքում ապօրինաբար 39 մարդու են սպանել: Այդ թվում՝ սպանությունները կարող էին կազմակերպվել, այսպես կոչված, զինվորներ մկրտվելու համար, երբ հատուկ նշանակության ջոկատների նորեկները ստիպված են «արյան մկրտություն» անցնել, հայտնում է BBC-ն:
Հետաքննության տվյալների համաձայն, SAS (Ավիադեսանտային ծառայության հատուկ գունդ) զինծառայողները 2009-2013 թվականներին զբաղվել են սպանություններով: Եղել են 23 հաստատված դրվագներ, որոնց մասնակցել են 25 գործող եւ նախկին զինծառայողներ (ուղղակիորեն կամ որպես հանցակից): Դրանցից 19-ի դեմ պետք է քրեական հետաքննություն սկսվի:
Գործընթացը, որը ղեկավարել է արդարադատության գեներալ-մայոր Փոլ Բրեթոնը, տեւել է չորս տարի: Հարցաքննվել են ավելի քան 400 վկաներ:
Արդյունքում հայտնաբերվել են ապացույցներ, որ.
• Զինվորականները, որոնք նոր են սկսել ծառայությունը, հրահանգ են ստացել սպանել իրենց առաջին աֆղանցուն` այս պրակտիկան հայտնի է որպես blooding (որը կարելի է թարգմանել «մկրտություն արյամբ»):
• Սպանություններից հետո զենք եւ այլ առարկաներ են թողել աֆղանցիների մարմինների վրա՝ հանցագործության դրդապատճառները թաքցնելու համար:
• Բացի այդ, երկու դեպքերի մեջ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ապացույցներ են հայտնաբերվել՝ եւս մեկ ռազմական հանցագործություն:
Հետաքննության տվյալների համաձայն, զոհերի թվում եղել են «ռազմագերիներ, գյուղացիներ եւ քաղաքացիական անձինք»: