Դանիայի առողջապահության նախարարությունը կարծում է, որ ջրաքիսների մոտ հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիան անհետացել է
Դանիայի առողջապահության նախարարությունը կարծում է, որ ջրաքիսների մոտ հայտնաբերված կորոնավիրուսի մուտացիան մեծ հավանականությամբ անհետացել է, հաղորդում է Reuters-ը: Նման եզրակացության են եկել Statens Serum Institut գիտահետազոտական ինստիտուտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դանիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում սեպտեմբերի 15-ից մուտացված կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դանիայում ոչնչացվել են կորոնավիրուսով վարակված բոլոր ջրաքիսները:
Կորոնավիրուսն արագ տարածվել է Դանիայում ջրաքիսների ֆերմայում, հատկապես տուժել է Հյուսիսային Յուտլանդիայի տնտեսությունները: 6 ֆերմաներից 200 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրոսով: