Երևանի տարբեր մասերում քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին որոշ փողոցներ. Փողոցը փակած քաղաքացիներին վրաերթի ենթարկեցին
Ինչպես արդեն նշել էինք, Երևանի տարբեր մասերում քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել էին որոշ փողոցներ։
Ամիրյան-Մեսրոպ Մաշտոց պողոտայի խաչմերուկում մեքենաներից մեկը, որի ճանապարհը փակել էին քաղաքացիները, միտումնավոր վրաերթի ենթարկեց նրանց։
Նշենք, որ այս պահին նմանատիպ ակցիաներ են իրականացվում Երևանի տարբեր հատվածներում: Քաղաքացիները չեն մոռանում ճանապարհ տալ շտապօգնության ավտոմեքենաներին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի մի մասը, ինչպես նաեւ հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։ Մասնավորապես, Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նոյեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Մարտակերտի ևս յոթ բնակավայր հանձնվում են Ադրբեջանին։