Նոր Խարբերդի ամառանոցներում տան տանիք է այրվել
Կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 18-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Խարբերդի ամառանոցների 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։32-ին, մարվել՝ 16։02-ին։ Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 70 քմ։