Reuters. ՄԱԿ-ը պարենամթերքի առեւտրի միջոցով COVID-19-ի տարածման ոչ մի ապացույց չի գտել
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության [FAO] գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն հայտարարել է պարենամթերքի առեւտրի միջոցով կորոնավիրուսի տարածման համոզիչ ապացույցների բացակայության մասին: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Reuters-ը:
Տորերոն նաեւ կարծում է, որ նման հաղորդումները «պետք է նվազագույնի հասցվեն»:
Մայիսին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, FAO-ում եւ Հռոմում այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլեւը հայտնել էր, որ միջազգային փորձագիտական հանրությունը չի ստացել որեւէ ապացույց COVID-19-ի` անմիջապես պարենամթերէի միջոցով փոխանցման հնարավորության մասին: