Նիկոլ Փաշինյանի գլխում 10 տարվա մեջ որևէ փոփոխություն տեղի չունեցավ. Արսեն Բաբայանը ՀՔԾ-ում էր. Նրան մեղադրանք առաջադրվեց
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1(Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցմունք չի տվել։
Նշենք, որ Արսեն Բաբայանը ժամը 15:00 մոտակայքում կանչվել էր ՀՔԾ։
Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ ենթադրում է, որ իրեն ՀՔԾ են հրավիրել՝ հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ մեղադրանք առաջադրելու համար։
Նա նշել է, որ հիմնական քաղաքական ընդդիմության լիդերներին ժամը 16։00-ին են հրավիրել ՀՔԾ՝ նպատակ ունենալով ձգել, որ հանրահավաքի ընթացքում ընդդիմության առաջնորդները չկարողանան ելույթ ունենան եւ մասնակցեն հանրահավաքին։
«Սա արդեն երևի ծիծաղելի էլ չէ, երևի պետք է սովորական դառնա, որովհետև Նիկոլ Փաշինյանի գլխում 10 տարվա մեջ որևէ փոփոխություն տեղի չունեցավ»,- ասաց Բաբայանը։