Կարելի է ցանկացած գնահատական տալ Թուրքիային Ղարաբաղի հարցում, բայց չի կարելի մեղադրել միջազգային իրավունքի խախտման մեջ. Պուտին
Կարելի է ցանկացած գնահատական տալ Թուրքիային Ղարաբաղի հարցում, բայց չի կարելի մեղադրել միջազգային իրավունքի խախտման մեջ՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ի դեպ, Թուրքիան ի սկզբանե ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ էր: Այնպես որ, նա գտնվում էր միջազգային կառույցի, կարգավորման միջազգային մեխանիզմի ներսում»,- ասել է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Նա նշել է, որ Թուրքիան համանախագահ չէր, Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն համանախագահող երկրներ էին, բայց, այնուամենայնիվ, նա այս խմբի մաս էր կազմում: Ընդհանուր առմամբ, կա 11 պետություն, հավելել է Պուտինը:
«Կարելի է ցանկացած գնահատական տալ Թուրքիայի գործողություններին, բայց դժվար է մեղադրել Թուրքիային միջազգային իրավունքի խախտման մեջ: Ճաշակի գնահատականներ կարող են լինել, բայց, այնուամենայնիվ, իրավիճակն այնպիսին է, ինչպիսին ես նոր ասացի այդ մասին», – ասել է ՌԴ նախագահը: