ԱՄՆ-ը կրճատում է ամերիկյան զորքերի թիվը Իրաքում եւ Աֆղանստանում
ԱՄՆ-ը նախատեսում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Իրաքում եւ Աֆղանստանում: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը՝ ասելով, որ որոշումը համահունչ է նախագահ Դոնալդ Թրամփի խոստմանը՝ վերադարձնել զինվորականներին տուն, երբ բավարարվեն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների անվտանգության պայմանները, հայտնում է AP-ը:
Նոր պլանը կարագացնի Իրաքից եւ Աֆղանստանից զորքերի դուրսբերումը Թրամփի պաշտոնավարման վերջին օրերին՝ չնայած ավելի դանդաղ եւ մեթոդական դուրսբերման օգտին բարձրաստիճան զինվորականների փաստարկներին: Թրամփը հրաժարվել է ընդունել իր պարտությունը դեմոկրատ Ջո Բայդենին, որը պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին՝ զինվորականների դուրսբերման ավարտից ընդամենը հինգ օր անց:
Միլլերը ասել է, որ հրամանատարներն ու խորհրդականները համաձայն են դուրս գալու ծրագրի հետ, որը Աֆղանստանում զորքերի թիվը 4500-ից կդարձնի 2500, իսկ Իրաքում՝ 3000-ից 2500: