Էր Ռիադը դատապարտել է Արեւելյան Երուսաղեմի մոտակայքում նոր բնակավայրեր կառուցելու Իսրայելի որոշումը
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը «խորին մտահոգություն» է հայտնել՝ կապված Արեւելյան Երուսաղեմի մոտակայքում 1257 նոր բնակավայրեր կառուցելու Իսրայելի որոշման հետ, հաղորդում է Reuters-ը:
«Սաուդյան Արաբիայի թագավորությունը դատապարտում եւ մերժում է այդ քայլը, որը հակասում է միջազգային բանաձեւերին»,-ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Սուդանը հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր են կնքել Իսրայելի հետ:
Էր Ռիադը դեմ չի արտահայտվել այդ համաձայնություններին, բայց եւ հավանություն չի տվել դրանց եւ հասկացրել է, որ պատրաստ չէ նման քայլի դիմել: