Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Ճապոնիայի ՌԾՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Արաբական ծովի հյուսիսային հատվածում
Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Ճապոնիայի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացրել Արաբական ծովի հյուսիսային հատվածում, հաղորդում է AP-ը:
«Մալաբարում ռազմածովային զորավարժություններն ընդգծում են ծովային հարցերով չորս դինամիկ զարգացող ժողովրդավարությունների հայացքների համընկնումը»,-հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժությունների առաջին փուլն անցկացվել է նոյեմբերի 3-6-ին Բենգալյան ծոցում:
Այդ փուլը, ինչպես նշել է նախարարությունը, կազմված է գործողություններից, որոնք կենտրոնացած են Հնդկաստանի ՌԾՈւ-ին պատկանող «Վիկրամադիտյա» ավիակրի եւ ԱՄՆ ՌԾՈւ-ին պատկանող «Նիմից» ավիակրի վրա:
Զորավարժություններին մասնակցում են նաեւ ավստրալիական Ballarat ֆրեգատը, ճապոնական Murasame էսկադրային ականակիրը, ինչպես նաեւ սուզանավեր եւ ինքնաթիռներ: