Բրիտանական ոստիկանությունը փնտրում է Apple-ի` 6.6 միլիոն դոլարի արտադրանքը գողացողներին
Բրիտանական ոստիկանությունը փնտրում է գողերին, ովքեր 6.6 միլիոն դոլար արժողությամբ Apple արտադրանք են գողացել, հաղորդում է Reuters-ը:
Գողերը թալանել են Apple-ի արտադրանքը տեղափոխող բեռնատարը Նորթհեմփթոնշիրում M1 ավտոճանապարհի վրա, կապկպել են վարորդին եւ անվտանգության աշխատակցին, իսկ բեռնատարն առեւանգել են:
Ոստիկանությունը հայտնել է, որ ցանկանում է խոսել «յուրաքանչյուրի հետ, ում անսովոր պայմաններում կարող էին Apple-ի ցանկացած արտադրանք առաջարկել, կամ ով գիտի ցանկացած մեկին, ով ցածր գներով այդպիսի ապրանքներ է վաճառում»: