Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ ռնգային պատվաստանյութ են մշակում
Հնդկական բիոտեխնոլոգիական Bharat Biotech ընկերությունը կորոնավիրուսի ևս մեկ պատվաստանյութի վրա է աշխատում, որը ռնգային օգտագործման համար է լինելու և ներարկիչների ու ասեղների օգտագործում չի պահանջում: Այս մասին հաղորդել է ընկերության խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Կրիշնա Էլլան:
Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ սկսում է Covaxin պատվաստանյութի հետազոտության երրորդ փուլը: Ուսումնասիրությանը կմասնակցի 26 հազար մարդ: