Անհայտ անձինք դանակահարել են Կոնստանտին Տեր-Նակալյանին. Ռուբեն Մելիքյան
Երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն Արցախյան պատերազմի վերաբերյալ թեմաներով՝ պաշտպանելով Ն.Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոստանտին Տեր-Նակալյանի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հարձակման է ենթարկվել Ադեկվադ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն Արցախյան պատերազմի վերաբերյալ թեմաներով՝ պաշտպանելով Ն.Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում։
Այս հարձակման համար ողջ պատասխանատվությունն անձամբ Ն.Փաշինյանի վրա է՝ որպես քաղաքացիական բախումների գերագույն գլխավոր դրդիչ։
Սա շատ վատ տեղ է տանելու»։
Հիշեցնենք, որ միջադեպին նախորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որը քաղաքական եւ հասարակական շրջանակներում լուրջ դժգոհությունների առիթ դարձավ եւ շատերի, այդ թվում նաեւ ՄԻՊ-ի կողմից բնորոշվեց որպես քաղաքացիական բախումների կոչ։