Հունաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ ցանկություն հայտնելով ձեռք բերել 5-րդ սերնդի F-35 կործանիչներ
Հունաստանը պաշտոնապես դիմել է Վաշինգտոնին՝ ցանկություն հայտնելով անհապաղ ձեռք բերել ամերիկյան արտադրության հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ:
Ինչպես հայտնում է Greek City Times-ը, այս հայտարարությունը հետևել է երկրի վարչապետ Կիրակոս Միցոտակիսի՝ ֆրանսիական 18 Rafale երկշարժիչ կործանիչներ (6 նոր և 12 օգտագործված) ձեռք բերելու որոշմանը:
Նշվում է, որ երկրի Պաշտպանության նախարարության պաշտոնական նամակը ԱՄՆ կառավարությանն է ուղարկվել նոյեմբերի 6-ին:
Proto Thema հունական պարբերականի տվյալներով՝ Աթենքը ցանկանում է 2021-ից սկսած 18-24 կործանիչ ձեռք բերել ԱՄՆ-ից:
Ինչպես աղբյուրը նկատում է, ֆրանսիական և ամերիկյան կործանիչների ձեքբերմամբ Հունաստանը մտադիր է ուժերի հավասարակշռություն ստեղծել Թուրքիայի հետ: