Կիպրական կարգավորման շուրջ բանակցությունները պետք է անցկացնել՝ հիմնվելով երկու պետությունների գոյության վրա. Էրդողան
Կիպրական կարգավորման շուրջ բանակցություններն անհարժեշտ է անցկացնել՝ հիմնվելով երկու պետությունների գոյության վրա, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այսօր Կիպրոսում ապրում է երկու ժողովուրդ, կա երկու առանձին պետություն: Լուծման մասին բանակցությունները պետք է անցկացվեն երկու առանձին պետությունների հիման վրա»,-ասել է Էրդողանը Հյուսիսային Կիպրոս իր այցի ժամանակ:
Նա հավելել է, որ Թուրքիան՝ որպես կիպրական հարցի կարգավորման երաշխավոր երկիր, «այլեւս չի հանդուրժի դիվանագիտական խաղեր»՝ նկատի ունենալով կիպրական շելֆում ածխաջրածինների տեղանքի երկրաբանական հետախուզությունը:
«Արեւելյան Միջերկրական ծովում ոչ մի քայլ չի կարող հանգեցնել խաղաղության եւ կայունության առանց մեր երկրի եւ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության արդար շահերը հաշվի առնելու»,-հավելել է Թուրքիայի առաջնորդը: