Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3 020 նոր դեպք
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3 020 նոր դեպք, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:
Ամենամեծ թվով վարակվածները Թբիլիսիում են՝ 1 354 մարդ: Մայրաքաղաքում գրանցվել է վարակման նոր դեպքերի 45 տոկոսը:
Վերջին 24 ժամում մահացել է եւս 34 պացիենտ: Կորոնավիրուս ախտորոշմամբ մահացածների ընդհանուր թիվը Վրաստանում այժմ կազմում է 703:
Առողջացել է ընդհանուր առմամբ 62 061 մարդ, որոնցից 3 387 պացիենտ՝ վերջին օրվա ընթացքում:
Ներկայում երկրում կա COVID-19-ի 16 888 ակտիվ դեպք, որոնցից 5 592 պացիենտ (ավելի քան 33 տոկոսը) ստանում է բուժում հիվանդանոցներում, 8 016 մարդ (շուրջ 48 տոկոս)՝ տանը, իսկ 3 280-ը՝ կովիդ-հյուրանոցներում բժիշկների հսկողության տակ:
Ներկայում ծանր հիվանդների թիվը կազմում է 735: ԹԱՕ սարքերին է միացված 334 մարդ, ինչը վեց անգամ պակաս է՝ ի տարբերություն շաբաթ օրվա տվյալների:
Կարանտինի ռեժիմում է գտնվում 2 326 քաղաքացի, իսկ 47 548 մարդ ինքնամեկուսացված է:
Վրաստանում կորոնավիրուսով առաջին վարակվածը հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Այդ օրվանից առ այսօր երկրում հաստատվել է վարակման 79 678 դեպք: