Մեկ գրչի հարվածով, առանց մարտերի հանձնված հողից մարդիկ հանել, իրենց հետ տարել են ննջեցյալներին (Լուսանկարներ)
Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ են տարածվել, թե ինչպես են մարդիկ արտաշիրիմում իրականացնում Արցախի այն տարածքներում, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին։
Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Հակոբյանը նման լուսանկարներ է հրապարակել եւ գրել.
«14.11.2020թ. Քարվաճառ
Մեկ գրչի հարվածով, առանց մարտերի, հանձնված հողից մարդիկ հանել իրենց հետ տարել են ննջեցյալներին...
Դուք ի վիճակի՞ եք ապրել սրանով...»,- գրել է նա: