«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը ձերբակալվեց. պատճառը նրա լայվն էր (Տեսանյութ)
«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը ձերբակալվել է: Այս մասին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Քրեական գործը հարուցվել է կապված այսօրվա իր լայվի հետ, հավատացեք ծիծաղելու է, դրան «թուրք քրֆելու» հոդված են ասում` 226.2 հոդվածն է, երևի Հայաստանում դրա համար բոլոր տղամարդիկ կարող են դատապարտվել, նաև կանայք: Այդ հոդվածով արգելված է կալանավորումը, մենք կբողոքարկենք, երևի 72 ժամ հետո ազատ կլինի»,-ասաց փաստաբանը: