Լեհաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մոտ 550 հիվանդ է մահացել
Լեհաստանում վերջին օրվա ընթացքում COVID-19-ից 548 հիվանդ է մահացել, սա առավելագույն ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով հանրապետության առողջապահության նախարարությունը:
Լեհաստանում վերջին շրջանում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերի կտրուկ աճ է նկատվում: Անցյալ հակառեկորդներ էին գրանցվել. մեկ օրվա ընթացքում COVID-19-ով վարակման 27875 եւ մահվան 445 դեպք:
Նույն օրը լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 25 571 դեպք: Համավարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը 691 118 մարդ է կազմել:
Կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը Լեհաստանում գրանցվել էր մարտի 4-ին: Տղամարդը վերադարձել էր Գերմանիայից: Նա ամբողջովին ապաքինվել է եւ դուրս գրվել հիվանդանոցից բուժման երրորդ շաբաթից հետո: