Մոնրեալում հատուկ գործողություն է իրականացվում մարդկանց պատանդ վերցնելու մասին հաղորդումներից հետո
Մարդկանց պատանդ են վերցրել Մոնրեալում գտնվող Ubisoft ընկերության գրասենյակում, ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում, հաղորդում է Gobal News-ը:
Շենքը գտնվում է Մայլ Էնդ շրջանում, այն շրջափակվել է:
Քաղաքային ոստիկանությունը հաստատել է, որ հատուկ գործողություն է իրականացվում:
«Սեն Լորանի և Սեն Վյատորի անկյունում ընթանում է ոստիկանական գործողություն: Մենք խնդրում ենք մարդկանց խուսափել այս տարածքից: Մոնրեալի ոստիկանությունն այժմ ստուգում է տեղեկատվությունը, մանրամասները կներկայացվեն ավելի ուշ»,- Twitter-ում հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Ըստ TVA Nouvelles-ի, անհայտ անձինք մուտք են գործել գրասենյակ և պատանդ վերցրել մի քանի տասնյակ մարդու, տուժածների մասին չի հաղորդվում:
Ubisoft-ը համակարգչային խաղերի խոշորագույն մշակողներից մեկն է: