Եթե մինչև ամսի 15-ը բան չփոխվի դիվանագիտական ֆրոնտում, մենք ամբողջությամբ կորցնում ենք Արցախը և ոչ միայն. Որովհետև էդ թեկուզ մնացած ճստիկ տարածքի վրա էլ դժվար հայ ապրի
Օգտատեր Հայկ Մաղաքյանն իր Facebook-ի էջում գրել է.
Ուզում եմ հասկանամ, մարդ կա, որ էս ամենը ուրիշ ձև ա հասկանում? Խնդրում եմ ասեք, եթե ինչ-որ բան սխալ եմ հասկացել
Եթե մինչև ամսի 15-ը բան չփոխվի դիվանագիտական ֆրոնտում, մենք ամբողջությամբ կորցնում ենք Արցախը և ոչ միայն: Որովհետև
- էս թղթով կարգավիճակի մասին խոսք չկա
- տեսականորեն, հետո ինչ-որ ռեֆերենդում էլ հնարավոր չի լինելու անել:
ինչի? որովհետև
- էդ թեկուզ մնացած ճստիկ տարածքի վրա էլ դժվար հայ ապրի:
ինչի? որովհետև
-նախ, ինչքան էլ ռուս խաղաղապահ լինի, ամբողջությամբ ադրբեջանցիներով շրջափակված ու Շուշիից վերահկվող տարածքում շատերը իրանց անվտանգ չեն զգա
- Իսկ եթե մարդիկ տենց մտավախություն չունենան էլ, ամբողջ քաղաքը, ենթակառուցվածքները, մանավանդ ձմեռվա բերան ավերված են: Հատուկ մտածված ա արվել:
Իսկ արդյոք իմանալով որ հենց պայմանավորվածության համաձայն Ադրբեջանը հինգ տարուց հանելու ա ռուսներին, էդքան միջոց հնարավոր կլինի ներդնել էդ ամեն ինչը վերականգնելու համար?... խիստ կասկածում եմ
‼️‼️Եթե էս ամենը դեռ տրամաբանական ա, ստացվում ա, առաջիկա հինգ տարին ըտեղ մարդ չի ապրելու, չի ճանաչվելու: Իսկ հինգ տարի հետո երբ Ադրբեջանը ասի, որ էլ խաղաղապահ պետք չի, նորից առաջ ա գալու էդ եղածն էլ վերցնելու:
Իսկ մենք կարողանալու ենք դա պաշտպանել? ... ամենայն հավանակնությամբ՝ չէ: Ինչի? Որովհետև
- ամբողջությամբ Հայաստանից կրտված ա լինելու: էդ բարակը միջանքը հաշիվ չի
- Շուշիից ու շրջակա բոլոր գերիշխող բարձունքներից թուրքերը շաաատ մեծ առավելություն են ունենալու
- Մենք էդ տարծքում էլ զորք, տեխնիկա չենք ունենալու դիրքավորված: Մերոնք հիմա հելնում են, ռուսները մտնում, որ հետո էլ իրանք հելնեն:
‼️‼️ Այսինքն, եթե էս էլ ա տրամաբանական, արդյունքում ստացվում ա, որ հիմնական մասը շատ շուտով ենք տալու, մնացածն էլ հինգ տարուց: ԲԱՅՑ էդ էլ դեռ վերջը չի: Դրա հետ մեկտեղ Սյունիքի վրա են մութ ամպեր կուտակվում: Իսկ Սյունիքի մութ ամպերը, նշանակում ա պոտենցիալ Իրանի սահմանի կորուստ ու մնացած Հայաստանի շրջափակում: Իսկ դա էլ իր հերթին նշանակում ա Հայաստանի հայաթափում ու պետականության կորուստ:
Չենք մոռանում, որ առնվազն Սյունիքը, Սևանը, Երևանը բնիկ պատմական ադրբեջանական հողեր են ըստ Ալիևի: Իսկ ախորժակը բացվելու հատկություն ունի հեշտ հաջողություններից հետո:
‼️‼️‼️ Եթե մինչև ստեղ անտրամաբանական բան չեք նկատել, արդյոք չի նշանակում, որ մեզ օդի ու ջրի պես մինչև ամսի գոնե 14-ը պետք ա նոր բանակցող (նախկին պոստիս մեջ նշված պատճառներով) էս վիճակը գոնե մի քիչ դիվանագիտական դաշտում կարգի բերելու համար??
Իսկ եթե անտրամաբանական բաներ եք նկատել, խնդրում եմ ասեք, միջուցե արժի գիշերները հանգիստ քնել...