Ջորջիայի փոխնահանգապետը չի բացառել ԱՄՆ նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկի հնարավորությունը
ԱՄՆ Ջորջիա նահանգի փոխնահանգապետ Բրեդ Ռաֆենսպերգերը չի բացառել ԱՄՆ նախագահական ընտրությունների ձայների վերահաշվարկի հնարավորությունը, գրում է ria.ru-ն։
«Մենք ձեռքով կհաշվենք, որպեսզի հստակ պատասխանենք այն հարցին, թե ում է տրվում հաղթանակը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ռաֆենսպերգերը:
Նրա խոսքով՝ «մաթեմատիկորեն, իրոք, անհրաժեշտ է ձեռքով հաշվել ձայները, քանի որ տարբերությունն այնքան էլ մեծ չէ»:
Ջորջիայում դեմոկրատ Ջո Բայդենի և ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի միջև տարբերությունը շուրջ 5 մլն քվեաթերթիկներից չի գերազանցում 15 հազար քվեն: Նահանգը հաղթողին կտա ընտրիչների 16 ձայն։ Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Ջորջիայում հաղթելու դեպքում Թրամփը, միևնույն է, չի դառնա պետության հաջորդ ղեկավարը։