Գիտնականները փորձարկել են հազվագյուտ միջոց, որը փրկում է կյանքը արյան կորստի դեպքում
Գիտնականները փորձարկել են միջոց, որը փրկում է կյանքը արյան կորստի դեպքում՝ Centhaquine դեղամիջոցը ստանդարդ թերապիային ավելացվելիս կարող է զգալիորեն նվազեցնել մահացածության մակարդակը: Այս մասին ասվում է նոր ուսումնասիրության մեջ, որի նախնական տվյալները ներկայացվել են American Heart Association's Resuscitation Science Symposium 2020 համաժողովում:
Eurek Alert-ը հայտնում է, որ վնասվածքների, արտաքին արյունահոսության, աղեստամոքսային արյունահոսության, վիրաբուժության, լուծի կամ փսխման պատճառով արյան եւ հեղուկի մեծ քանակի կորուստը կարող է հիպովոլեմիկ ցնցում առաջացնել։
Մասնագետների խոսքերով՝ տրավմատիկ արյունազեղումների բուժման ժամանակ հիմնական նպատակը արյան կորուստը վերահսկելն է եւ սրտանոթային ֆունկցիայի պահպանումը՝ օրգանների բազմակի անբավարարությունը եւ մահը կանխելու համար: Ինչպես նշել է հետազոտության առաջատար հեղինակ եւ Centhaquine-ի արտադրությամբ զբաղվող Pharmazz, Inc.-ի գլխավոր տնօրեն դոկտոր Անիլ Գուլատին, հիպովոլեմիկ շոկի բուժումը վերջին 50 տարիների ընթացքում քիչ է փոխվել, եւ նոր ու արդյունավետ միջոցի հրատապ անհրաժեշտություն կա:
Փորձարկված դեղամիջոցը, պարզվել է, լավ միջոց է հիպովոլեմիկ շոկը գործողությունների հազվագյուտ մեխանիզմով բուժելու համար: Այն մեծացնում է դեպի երակային արյան սիրտ վերադարձող ծավալը եւ վերաբաշխում է այդ արյունը կենսական կարեւոր օրգաններին, ինչը շոկ ունեցող պացիենտների օրգանների գործառույթը պահպանելու եւ մահացության նվազեցման կարեւոր գործընթաց է:
Փորձարկման շրջանակներում 105 կամավորներ ստացել են ստանդարտ թերապիա, գումարած աղի լուծույթ կամ Centhaquine: Բուժումից հետո պացիենտների վիճակը զգալիորեն բարելավվել է՝ մասնավորապես, մեկ օր անց սիստոլիկ ճնշումը բարձրացել է ս․ս․ 90 մմ-ից կամ քիչ ցածր ս․ս․ 110 մմ-ից՝ փորձարկվող խմբի հիվանդների 59%-ի եւ հիմնական խմբի հիվանդների 81%-ի մոտ: Իսկ դիաստոլիկ ճնշումը ս․ս․ 70 մմ-ից բարձր է եղել՝ փորձարկվող խմբի 50%-ի եւ հիմնական խմբի 78%-ի մոտ:
Միեւնույն ժամանակ, նկատվել է արյան լակտատի մակարդակի իջեցում`1,5 մմոլ / լիտր կամ փորձարկվող խմբի պացիենտների 47%-ի եւ Centhaquine ստացող պացիենտների 69%-ի մոտ: Ինչպես հայտնի է, արյան մեջ լակտատի բարձր մակարդակը կապված է շոկի մեջ գտնվող հիվանդների մահվան ռիսկի բարձրացման հետ: Ընդ որում՝ պլացեբո խմբի պացիենտների 47%-ը հյուսվածքներում թթվածնի անհավասարակշռության ցածր մակարդակ է ունեցել` հիմնական խմբի 68%-ի համեմատ: Բացի այդ, Centhaquine ստացող խմբում սուր շնչառական դիսթրես-համախտանիշի եւ օրգանների բազմակի դիսֆունկցիայի ցուցանիշները բարելավվել են։ Թերապիայի 28-րդ օրը 12%-ը մահացել է փորձարկվող խմբում եւ 3%-ը հիմնական խմբում: