Կուման. Մեսին ցույց տվեց, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսիի հետ ունեցած հարաբերությունների մասին:
«Մեսին ինձ ցույց է տվել, որ հաղթող մարզիկ է: Նա ցանկանում է պայքարել և հաղթել՝ հաղթանակներ պարգևելով նաև իր թիմին:
Երկար զրույց եմ ունեցել Մեսիի հետ, քննարկել ենք ամեն ինչ: Կարող եմ ասել, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»,- Կումանի խոսքը փոխանցում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ այս ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Արգենտինացին 2003 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի հետ նվաճել է 34 տիտղոս: