ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակներում ավելացրել է չորս մարդու և վեց ֆիրմաներ
ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների ցուցակներում ավելացրել է չորս մարդու և վեց կազմակերպությունների՝ ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:
Դրանք, ըստ ԱՄՆ իշխանությունների, դյուրացրել են երկակի օգտագործման ապրանքների, այդ թվում՝ ԱՄՆ – ում արտադրվող բաղադրիչների մատակարարումը իրանական «Iran Communication Industries» ռազմական ընկերությանը, որը պատժամիջոցների տակ է գտնվում 2008 թվականից:
Ցանկում ընդգրկված են Իրանում, Թայվանում և Հոնկոնգում տեղակայված ընկերություններ, ինչպես նաև անհատներ՝ Իրանի մեկ քաղաքացի, Իրանի և Բրիտանիայի մեկ քաղաքացի, և Թայվանի երկու քաղաքացի: