ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է ռուսական ուղղաթիռի ընկնելու մասին
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ ժամը 18։39-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սեւակ գյուղ տանող հատվածում՝ ձորում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները: