Ինչպիսի դաս է թշնամուն տվել Արցախի հերոս Սեյրան Օհանյանը, որի արդյունքում թշնամու քարոզչամեքենան տարածում է նրա վիրավորվելու մասին կեղծ լուրը (տեսանյութ)
Լեգենդար զորահրամանատար, Արցախի հերոս, ինձ համար հրամանատար ու ուսուցիչ ռազմի գործում, Շուշին ազատագրած Սեյրան Օհանյանն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ։
Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ երեկ երեկոյան ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք, նաև նրա հրամանատարությամբ, նրա զինակիցների գործը ավարտին կհասցնենք փառքով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը նաև ասաց, որ կեղծ է լուրը, թե Սեյրան Օհանյանը վիրավորվել ։ «Այդպիսի բան տեղի չի ունեցել, նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին ու կռվում է»,– ասաց Արծրուն Հովհաննիսյան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։