ԱՄԷ-ում չեղարկել են ալկոհոլ օգտագործելու համար պատիժը եւ թույլատրել առանց ամուսնության համակեցությունը
ԱՄԷ-ի իշխայությունները չեղարկել են ալկոհոլի օգտագործման, ինքնասպանության փորձի եւ ամուսնական կապեր չունեցող զույգերի համակեցության համար պատիժը, հաղորդում է ՌԻԱ-Նովոստի-ն:
Փոփոխությունները քաղաքացիական հարաբերությունների եւ անձնական կարգավիճակի մասին օրենքներում եւ քրեական օրենսգրքում արդեն կատարվել են: Մասնավորապես, չեղարկվել է, այսպես կոչված «պատիվը պաշտպանելու հանցագործությունը» մեղմել ենթադրող հոդվածը:
Ինչպես գրում է National պարբերականը, փոփոխություններից հետո ալկոհոլի օգտագործումն այլեւս քրեական հանցագործություն չի համարվում ԱՄԷ-ում: Այժմ 21 տարեկանից բարձր քաղաքացիներին կթույլատրվի օգտագործել ալկոհոլ մասնավոր կարգով կամ որոշակի հանրային վայրերում: Ավելի վաղ ԱՄԷ-ում ալկոհոլի օգտագործումը թույլատրված էր միայն զբոսաշրջիկներին կամ օտարերկրյա քաղաքացիներին, եթե նրանց 21 տարին լրացել էր եւ նրանք մահմեդական չէին: